ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ բժիշկներին բաց կթողնի, եթե գնդի տարածքում վիրահատություններ կազմակերպվեն

«Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ բժիշկներին բաց կթողնի, եթե գնդի տարածքում վիրահատություններ կազմակերպվեն
27.07.2016 | 20:44

Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խումբը հայտարարել է. «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»: Ավելի վաղ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների: «Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել», - հայտնել է ոստիկանությունը:


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամները բժիշկներին «պատանդ չեն վերցրել, այլ նրանց պահում են գնդի տարածքում բժշկական օգնությունն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ